06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կբարձրացնե՞ն նվազագույն աշխատավարձը

2014թ-ի բյուջեի կատարողականին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե Կառավարության հնգամյա ծրագրով կարծես թե 2017թ-ին նվազագույն աշխատավարձը հասնելու է 65 000 դրամի: «Հիմա հուլիսի մեկից 55 հազար դրամ դարձավ և ընդամենը մեկ տարի է մնում, կան ռեզերվներ ճշգրտելու, թե կարող ենք ապահովել նվազագույնը աշխատավարձի այդ չափը»,-հարցրեց նա և հավելեց, թե այս ընթացում պետք է հաշվի առնել, որ ծառայություններն ու ապրանքները թանկանում են:

Արտեմ Ասատրյանը համաձայնեց, որ եկամուտները պետք է արտացոլվեն նախապես: Ինչ վերաբերում է կանխատեսումներին, ապա ըստ նրա՝ այս ընթացքում ձևավորել են մոդել, որը թույլ կտա նվազագույն աշխատավարձի արժեքը որոշել՝ մի քանի կոմպոնենտների ազդեցությունը հաշվի առնելով: «Պետք է նվազագույն աշխատավարձը լինի նվազագույն կենսաապահովման միջոց, նաև գործատուի հետ չափի գնահատում պետք է լինի, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, որովհետև եթե ասենք բարձրացնում է աշխատավարձը, դրան զուգահեռ կարող է գործատուն կրճատել աշխատողների թիվը, որպեսզի այդ աշխատավարձը վճարի, սա էլ պետք է հաշվի առնել: Պետք է հասկանալ, որն է ավելի մեզ համար այսօր կարևոր»,-ասաց նա:

Նախարարը նշեց, թե այս պահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: «Պետք է ասել, որ ընդհանրապես առաջարկությունները նվազագույն աշխատավարձի մասով ծրագրերի շրջանակում ներկայացված են քննարկման, և որոշումները ընդուման կապված է լինելու թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ կտրվածքով տնտեսական ընդհանուր կանխատեսումների վրա»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ