06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ստորացուցիչ է` ԱԺ-ում կանանց ճնշում են

Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում է 2014 թվականի պետական բյուջեի կատարողականը։ Քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ցանկացավ հարց տալ, սակայն նրան, իր իսկ խոսքով, այդ հնարավորությունը չտրվեց ու նա վիրավորված հեռացավ սենյակից:  «Ես երեքից ավել կարևոր հարցեր ունի, մեկը գործազրկության նպաստների մասին էր, որն այս տարի կրճատել են և ունեմ տեղեկություն, որ զբաղվածության կենտրոնն անգամ այդ նպաստի մասին իր մոտ այցելածներին չի էլ առաջարկում։

Սակայն, եթե գալիս եմ ու ինձ հարց տալու հնարավորություն չեն տալիս, իսկապես ստորացուցիչ է, քանզի 3 անգամ ձեռք բարձրացնես, և քեզ հարցի հնարավորություն չտան… դիտողութուն էլ արեցի, բայց միևնույնն է՝ հարցի հնարավորություն տվեցին Վահե Էնֆիաջյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ շեշտելով, որ ինքը հանձնաժողովի անդամ է։

Ի դեպ , երբ Լյուդմիլա Սարգսյանը լքեց քննարկումների սրահը, ինչին ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն արձագանքեց ասելով․«Տեսաք՝ Լուդմիլա Սարգսյանը նեղացավ, գնաց»։ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը միայն արձագանքեց․ «Ոչինչ , ամեն անգամ ինձանից մեկը նեղանում է»։

Ի դեպ, Սարգսյանը կատակեց, թե իրեն ձայն չեն տվել՝ պայմանավորված սեռով: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ