15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սերգեյ Լավրովը հա՞յ է

Համացանցում հետաքրքիր տեղեկատվություն կա տարածված այն մասին, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իրականում ազգությամբ հայ է:

Օգտատեր ARS LEV-ը հետաքրքիր հոդված է տեղադրել իր էջում, որտեղ մասնավորապես ասվում է.

«Սերգեյ Քալանթարյանը ծնվել է Մոսկվայում` Թբիլիսիից գաղթածների ընթանիքում, 1950 թվականին: Լավրովը նրա մոր ազգանունն է:

«Պաշտոնապես հրապարակված նրա կենսագրությունում ոչ մի տեղ չի նշվում, թե որտեղ է ծնվել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, միայն ծնված թիվն է:

Բաց է թողնված նաեւ նրա դպրոցական տարիների նկարագիրը, միայն նշում է, որ 1972 թվականին նա ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը /МГИМО/:

Ինչպես հայտնում է վստահելի աղբյուրը, Լավրովը ծնվել է Թբիլիսիում, Արարատյան փողոցում, եւ հաճախել է տեղի համար 84 դպրոցը: Սակայն Արարատյան փողոցում արված մեր հարցումները ոչինչ չտվեցին, չկարողացանք պարզել, թե այնտեղ իրոք ապրել է Լավրովների ընտանիքը, թե ոչ:

Սակայն աղբյուրը նշել է, որ Լավրովի ընտանիքը շուտ է Մոսկվա տեղափոխվել, այդ պատճառով էլ հարեւանները չեն հիշել նրանց»,- ասված է հոդվածում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ