Մեքենան գլորվել է ձորը
Մայիսի 27-ին, ժամը 22.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Վանաձոր հատավածի 16-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի 93 FF 093 պետհամարանիշով (վարորդ Էդգար Մկոյան, ծնվ. 1993թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճաանպարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորում (մոտ 20 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1993 թ. ծնված Է. Մ.-ը, և ոււղևոր՝ 1993 թ. ծնված Ա. Ղ.-ը տեղի ուժերով տեղեփոխել են Գյումրի քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: