06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ մի լումա ավել.Ազատության հրապարակում թեժ է

Ազատության հրապարակում մեկնարկեց  «Ոչ թալանին» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը:

Նշենք, որ այս պահին նմանատիպ հանրահավաքներ են անցկացվում նաև Գյումրիում, Վանաձորում, Սիսիանում, Աշտարակում,Ապարանում ու Ճամբարակում:Քաղաքացիները նամակներ են փոխանցել տեղական իշխանությանը և պահանջել  են կանխել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները նշեցին, որ այսօր ելույթներ նախատեսված չեն ու կլինի միայն մի փոքրիկ իրազեկում:

«Մեր պահանջը հստակ է ոչ մի լումա ավել: Ոչ միայն` ոչ մի լումա, այլ պետք է պայքարենք սակագնի իջեցման համար: Եթե իշխանությունը չի կարողանում լուծումներ գտնել, ապա ժողովրդի մեջ կան խելացի մարդի, որոնք լուծումներ կգտնեն: Մենք պետք է պատրաստ լինենք բոյկոտների ու պայքարի, անգամ եթե մեր հոսանքը անջատեն մենք չենք վճարելու ավել գումար: Մենք պետք է դրան էլ պատրաստ լինենք: Մայիսը հաղթանակների ամիս է ու մենք պետք է հաղթենք»,-նշեց նախաձեռնության անդամ Լևոնը:

Նախաձեռնության անդամները տեղեկացրին նաև, որ  հաջորդ ավելի լայնամաշտաբ հանրահավաքը նախատեսվում է հունիսի 19-ին ժամը 18:00-ին :

Նշենք նաև, որ այս հավաքը այս տարվա ամենամարդաշատ հավաքներից մեկն է:

Այս պահին արդեն մեկնարկեց երթը: Հավաքի երթուղին –Սայաթ Նովա –Աբովյան-պտույտ Հանրապետության հրապարակով-ՀՀ Կառավարության շենք -Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ:

Երթին մասնակցում են ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներ,«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ,  քաղաքական և հասարակական այլ ուժերի ներկայացուցիչներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ