06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրոպացիները կասկածներ ու մտահոգություններ ունեն

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Ֆինանսների փոխնախարար, Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչու որոշ դրամաշնորհներ չեն իրականացվել. «ԵՄ-ն տարբեր դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում. տարբեր հանդիպումների ժամանակ ԵՄ ներկայացուցչության պատասխանատուներն որոշակի, եթե չասեմ կասկածներ, առնվազն մտահոգություններ ունեն դրամաշնորհների ծախսման թափանցիկության հետ կապված»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկում են օպտիմալացնել մոնիթորինգը՝ իրենց տրամադրած գումարների արդյունավետության վերաբերյալ՝ մտահոգություն ունենալով կոռուպցիոն ռիսկերի հետ կապված:

Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ դրամաշնորհները բաժանվում են երկու խմբի, ինչը վերաբերում է նաև վարկերին. «ԵՄ-ից մենք չենք ստանում վարկային միջոցներ, որոնք ուղղված չլինեն կոնկրետ նպատակային ծրագրերի ֆինանսավորմանը»,-ասաց փոխնախախարը՝ հավելելով, որ դրանք ունեն իրենց փոխհամաձայնութւան պայմանները.

«Ոչ թե տրվում են, որ իրականացվեն օրինակ շինարարական աշխատանքներ, այլ որովհետև ՀՀ-ն հայտարարել է, որ պատրաստվում է անել այս, այս, այս գործողությունները, իրենք էլ համաձայնել են, որ դա որոշակի ծախսեր է ենթադրում, և դրա հետ կապված պատրաստ են փոխհատուցել այդ ծախսերի ինչ-որ մի մասը»,-ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ այս դրամաշնորհներին սովորաբար անվանում են ոչ նպատակային, որոնց համար ստացվել է շուրջ 7 միլիարդ դրամ:

Ինչ վերաբերում է ԵՄ պաշտոնյաների մտահոգություններին, ապա փոխնախարարը շեշտեց, որ պետք է մեկ դիտարկում հաշվի առնել. «Բյուջետային գործընթացի շրջանակում բոլոր այն միջոցները, որոնք ստացվում են ազատ, չկապակցված, նպատակային ծրագրերից, դրանց շրջանառումը կատարվում է նույն ընթացակարգերով, ինչ բյուջեով հատկացված ծրագրերի համար է»,-ասաց փոխնախարարը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ