Սիրիայում շատ ծանր վիճակ է. փոխնախարար
ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե սիրահայերի համար Հայասատնում դռները բաց են: «Սիրայում եզակի դեսպանությունն է, որը երևի նույն մակարդակում լայնամասշտաբ շարունակում է աշխատել, մաքսիմալ հեշտացված պայմաններ են ստեղծված թե քաղաքացիություն ձեռքբերման, թե մուտքի արտոնագիր ստանալու համար, աննախադեպ պայմաններ են»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու են մեր հայրենակիցները նախընտրում կրակի տակ մնալ, բայց չգալ Հայաստան, փոխնախարարը խորհուրդ է տալիս նրանց փոխարեն որոշում չկայացնել: «Ով ցանկություն ունի, գալիս է, իսկ մարդկանց փոխարեն եկեք, որոշում չկայացնենք»: Թե քանի սիրիահայ է մնացել, փոխնախարարը նշեց, թե դժվար է գնահատել.
«Մոտավորպես մեր տվյալններով մինչև 15-20 000»: Փոխնախարարը անդրադառնալով Արտգործնախարար Նալբանդյանի Սիրիա կատարած այցին՝ նշեց, թե տարածաշրջանային այց է, ոչ միայն Սիրիա, այլ նաև Լիբանան: ««Իհարկե, քննարկվելու է նաև ազգային փոքրամասնությունների անվտանգության ապահովման խնդիրը, առաջին հերթին սիրահայերի խնդիրը»,-ասաց նա: Սերգեյ Մանասարյանը հստակեցրեց, որ առ այսօր հակահայական որևէ բան չի եղել:
«Կարելի է գնահատել որպես հակաքրիստոնեական փոքրամասնությունների դեմ ուղղված, բայց ոչ ասել միայն հայերի»,-ասաց նա: Իսկ թե ինչպիսին է սիրիահայրերի վիճակը, փոխնախարարը նշեց, որ իհարկե Դամասկոսում ավելի հեշտ է, Հալեպում ավելի դժվար է հայության համար, բայց ընդհանուր առմամբ՝ շատ ծանր վիճակ է: