06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

3 տարով ուշացել եք, պարոն Էնֆիաջյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր ՄԻՊ-ի հաշվետվության ժամանակ հետաքրքրվեց, թե քանիսն են մարզային գրասենյակները, արդյոք յուրաքանչյուր մարզում կա ՄԻՊ-ի ներկայացուցիչ, թե ոչ: ՄԻՊ Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ կա երեքը՝ Գյումրիում, Կապանում և Գավառում: Նա նշեց, որ վեց գրասենյակ կար նախկինում, սակայն գումարի սղության պատճառով պահպանվել են այս երեքը, իսկ նախկինում դրանց պահպանման համար ֆինանսական միջոցներ էին հատկացվում միջազգային գործընկերների կողմից.

<<Մենք էլ կուզեինք, որ տասը մարզերում ունենայինք գրասենյակներ>>,-նշեց օմբուդսմենը՝ հավելելով, որ ամեն գրասենյակի համար պահպանման համար մոտավոր չորս միլիոն դրամ է հարկավոր տարեկան: Պատգամավորն արձագանքեց, որ այդպես մյուս մարզերի բնակիչների իրավունքներն ոտնահարվում են, ու դա տարվա կտրվածքով մեծ գումար չէ:<<Պարո՛ն Էնֆիաջյան, մի քիչ ուշացել եք, մոտ երկու-երեք տարի ուշացել եք՝ այս հարցը բարձրաձայնելու համար: Երեք տարի ասում էի՝ մարզերում գրասենյակներ դնենք>>,-ասաց ՄԻՊ-ն ու հիշեցրեց, որ տասը միլիոն դրամ էր պահանջել տարիներ առաջ:

<<Փողոցում մարդիկ տեսնում էին ու հարցնում էին՝ էս տասը միլիոնը դեռ չտվեցի՞ն>>: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ասաց, որ երեք տարի շարունակ այս հարցը բարձրացվել է ու միայն այս ընթացքում հաջողվեց գտնել այդ գումարը: Պատգամավորը նաև հարցրեց, թե ինչպես է Անդրեասյանը վերաբերում համաներմանը: ՄԻ պաշտպանն ասաց, որ արգելված չէ համաներում անել, ավելի ինքը կուզեր, որ լիներ համաներում, որը կօգներ մի շարք խնդիրներ լուծել, օրինակ ազատության մեջ հայտնվեն նրանք, ովքեր ծանր հանցագործություն չեն կատարել, վերադառնան հասարակության, քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը կլուծվի ինչ-որ չափով :

Էնֆիաջյան նաև հետաքրքրվեց, թե ինչու հանրահավաքներին ներկա չեն լինում պաշտպանի գրասենյակից, որպեսզի մարդկանց նկատմամբ բռնություններ չկիրառվենԼ Անդրեասյանը պատասխանեց. <<Ես հանրահավաքների ու երթերի չեմ մասնակցում, քանի որ օմբուդսմեն եմ, ես ամեն ինչ անում եմ, որ այդ երթերի ժամանակ մարդկանց իրավունքները չխախտվեն, այս օրերին իմ արագ արձագանքման շուրջօրյա ծառայությունը պատրաստ է լինում արձագանքել ցանկացած ահազանգի, բայց մեզ անթույլատրելի է մասնակցել որևէ հավաքի, անկախ նրանից մենք ինչ տեսակետ ունենք>>:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ