20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արգամ Աբրահամյանը խնդրում է

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետի թեկնածու Արգամ Աբրահամյանը նախօրեին գրանցվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Այս քայլով, ինչպես նշել է Արգամ Աբրահամյանը, ցանկանում է բաց եւ թափանցիկ շփվել քաղաքացիների եւ ԶԼՄ-ների հետ: 

«Սիրելի ֆեյսբուքյան ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե ինձ ընդունեք ձեր ֆեյսբուքի ընտանիք այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես հպարտ եմ իմ ընտանիքով, հպարտ եմ, որ Հովիկ Աբրահամյանի որդին եմ, բայց պետք է խնդրեմ, որ ինձ ընդունեք սրպես սեփական որոշումներ կայացնող, սեփական քայլերի համար պատասխանատու Հայաստանի քաղաքացի Արգամ Աբրահամյան»,-գրել է թեկնածուն: 

Հիշեցնենք, հունիսի 7-ին Արտաշատում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Միակ թեկնածուն Արգամ Աբրահամյանն է: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ