28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Գրիգոր Լուսավորչից մինչև Սոգյութլուի ճակատամարտ

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում տոնական տրամադրությունն էր գերիշխողը: Արդեն տասը տարվա ավանդույթ կա գյուղում, այս օրը` մայիսի 26-ը նշվում է Սոգյութլուի ճակատամարտի իննսունյոթ ամյակը:

 Սոգյութլուն 1918 թվականի մայիսի 18-22 հերոսաբար պայքարել է թուրքական ջոկատի դեմ: Ավաղ շատերի համար Սոգյութլուի ճակատամարտը դեռ բացահայտված չէ, մինչդեռ հենց այս հերոսամարտն է ճանապարհ հաղթել դեպի հաղթական Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ու Հայոց առաջին Հանրապետության հռչակման համար: Օրը տոնական էր ոչ միայն սառնաղբյուրցիների, այլ նաև Շիրակի մարզի ողջ ազգաբնակչության համար:

Այս անգամ ևս տոնակատարութանը մասնակցում էին մարզային իշխանությունների ներկայացուցիչները, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԱԺ պատգամավոր, ծնունդով սառնաղբյուրցի Սանվել Նիկոյանը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, Շուշան Պետրոսյանը, մարզի այլ համայնքների ղեկավարներ, իրավապահ ուժերի ներկայացուցիչներ, պատմաբաններ, ուխտավորներ:

Միջոցառման ընթացքում բոլորին իրենց ելույթներով հիացրին սառնաղբյուր գյուղի դպրոցականները և գյումրեցի երգիչ-երգչուհիները: Հավաքվածներին իր կատարումներից մեկը նվիրեց նաև Շուշան Պետրոսյանը: Միջոցառման ժամանակ կատարվեց նաև հուշահամալիրի հիմնարկեքի արարողություն` ձեռամբ թեմակալ առաջնորդի:

ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ հայտարարեց, որ հուշակոթողի նախագիծն արդեն պատրաստ է, կան նաև բարերարները և հաջորդ տարի նույն օրը այստեղ կհավաքվեն արդեն նշելու հուշակոթողի բացումը: Ինչպես արդեն հաստատում են Հայաստանի Ազգային արխիվի պատմական շատ աղբյուրներ` Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները նպաստեցին Բաշ Ապարանի և Սարդարապատի հաղթանակներին:

1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլ մտնելուց հետ, թուրքական ջոկատները կարող էին Սառնաղբյուրի միջով անցնել Երևան և Էջմիածին, սակայն, գյուղի բնակիչներն արդեն նախապես իմանալով թշնամու նպատակների մասին, մեկ օրում կարողացան համախմբվել և Գունի և Տաշխալայի սահմանի շուրջ 14 կմ պաշտպանական գոտի ստեղծել:

 Սառնաղբյուրին միանում են նաև Շիրակի մյուս գյուղերի բնակիչները, օգնություն է հասնում նաև Ալեքսանդրապոլից: Շուրջ յոթ օր տևած հերոսական ճակատամարտի շնորհիվ հաջողվում է հետ մղել Ալի փաշայի զորքը:

Ի դեպ, Սառնաղբյուրն հայտնի է նաև իր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ուխտատեղիով, որտեղ ըստ ավանդության ճգնել է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը: Այս ուխտավայրում կա նաև գյուղացիների և շատ այլ ուրիշների կողմից հրաշագործ համարվող բնական աղբյուր որ բխում է քարանձավում, ժայռերի միջից:

 Գյուղն այսօր ունի ավելի քան 4500 բնակիչ և մարզի մեծությամբ երրորդ գյուղն է: Մարզում գրեթե զրոյական է արտագաղթը: Գյուղն ունի լավագույն պայմանները տուրիստական գոտու վերածվելու համար, քանի որ գյուղի տարածքում են գտնվում մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ և առկա են բնակլիմայական գերազանց պայմաններ: Գյուղացիները մեզ հետ զրույցներում նշեցին իրենց դժգոհությունները նաև, որոնք հիմնականում կապված էին գյուղի սակավահողության, առկա գործազրկության /գյուղում նախկինում գործել է կարի ֆաբրիկա/ առաջիկայում սպասվող էլեկտրաէներգիայի թանկացումների հետ, նշեցին, որ ուզում են գյուղը վերածել տուրիստական գոտու, սակայն դրա համար ֆինանսական միջոցներ են պետք ու ներդրումներ, իսկ միայն գյուղացիների ուժերով նման ներդրումներն անհնարին են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ