06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայն ասում է, որ իրավունք չունեն քանդել իր ձեռքով սարքածը

Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ կապված Ստամբուլում 1962 թվականից գործող «Քամփ Արմեն» որբանոցի հետ: Այն քանդման վտանգի տակ էր, եւ Ստամբուլի հայերը բազմամարդ քայլերթ կազմակերպեցին՝ որբանոցը հայերին վերադարձնելու նպատակով:

Հրապարակախոս Սարգիս Հացպանյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ «Քամփ Արմեն»-ը պատմական ճամբար է, որտեղ մի շարք ականավոր հայեր են ապրել, այդ թվում` Հրանտ Դինքը:

«Որբանոցը փաստաթղթով համարվում է հայկական ավետարանչական եկեղեցու սեփականությունը, եւ մեզ համար զարմանալի է, երբ վերջին երկու ամսվա ընթացքում որոշում է կայացվել քանդել որբանոցը և դրա տեղում վիլայեթ կառուցել: Որբանոցի նախկին սաները մի քանի օր է` ինչ հավաքվել են որբանոցի շուրջ և հերթապահում են այնտեղ, որպեսզի թույլ չտան քանդել շինությունը»,- ասաց բանախոսը:

Նա նշեց, որ սաները շատ արագ են կազմակերպել որբանոցը պաշտպանելու ողջ գործընթացը:

«Նրանք պառկել էին հատակին և չէին թողնում քանդող մեքենաներին մտնել որբանոցի տարածք: Սա աննախադեպ դեպք է, երբ հայը ասում է, որ իրավունք չունեն քանդելու իր ձեռքով սարքածը»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ