26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրիացի ապստամբները զավթել են կառավարական 2-րդ բազան

Սիրիացի ապստամբները հայտարարել են Դամասկոսից 15 կմ հեռավորության վրա գտվող կառավարական զորքերի ուղղաթիռների բազայի վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնելու մասին, հաղորդում է “Reuters”-ը: Սա կառավարական ռազմաօդային ուժերի արդեն 2-րդ բազան է, որն ապստամբները զավթում են այս ամսվա ընթացքում:

Ապստամբների խոսքով` բազայի գրավման գործողության արդյունքում  ոչնչացվել են 2 ուղղաթիռներ եւ մեկ ռադար, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադի 15 կողմնակիցներ գերի են վերցվել: Սիրիայի պետական հեռուստաալիքներն առայժմ չեն մեկնաբանել այդ ինֆորմացիան: Իսկ անկախ աղբյուրների օգնությամբ այն հաստատելը դեռեւս չի հաջողվել:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդների եւ նրա կողմնակիցների միջեւ զինված պայքարը շարունակվում է  2011-ի մարտից: 2012-ի ամռանը միջազգային հանրությունը զինված հակամարտությունը քաղաքացիական պատերազմ հռչակեց, որի հետեւանքով ավելի քան 38 հազար մարդ է զոհվել:

Ասադի վարչակարգի դեմ պայքար են մղում ապստամբների տարբեր խմբավորումներ: Նոյեմբերի սկզբին նրանց հաջողվեց կոալիցիա ձեւավորել` Ասադի վարչակարգի դեմ պայքարում գործողությունները համակարգելու նպատակով: Իշխանությունների պաշտոնական վարկածն այն է, որ կառավարական զորքերը պայքարում են ահաբեկիչների դեմ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ