09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արվել է առանց թշնամանքի. Վիգեն Սարգսյան

Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ հայ ժողովուրդը տարբեր ժամանակներում զարթոնքներ է ապրել ու հաղթանակներ է ունեցել:

«Վերջին միջոցառումը, որ իրականացվեց ողջ հայ ժողովրդի կողմից, Հայոց ցեղասպանության հարյուրամյա միջոցառումներն էին, ապացուցեցին, որ հսկակայան աշխատանք է արված, որ հայոց գենը հավերժելու է»,-պատգամավորը հարցրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին` ինչ դժվարություններ ստեղծեցին մեր թշնամիները այս միջոցառումների իրագործման փուլում և հետաքրքրվեց ֆինանսական հատկացումներից:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ բոլոր միջոցառումներն իրականացվել են հայորդիների նվիրատվությունների և ֆոնդերի միջոցով, պետական միջոցներ գրեթե չեն ծախսվել, պահուստային ֆոնդից միայն փոքրիկ հատկացում է եղել մեկնարկի համար:

«Իրականում այն աշխատանքը, որ իրականացվել է պետական հանձնաժողովի հանձնառությամբ, արվել է առանց թշնամանքի և առանց թշնամի ժողովուրդ մատնանշելու, ինչպես ասել է հանրապետության նախագահը մամուլի հետ հանդիպման ժամանակ, մեդաիֆորումի ընթացքում: Մենք արել ենք միջոցառումներ, որոնք միտված են եղել հիշողության ամրապնդմանը, երախտագիտություն հայտնելու նրանց, ովքեր մեզ այդ ծանր պահին ձեռք են մեկնել»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ