16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Oդանավակայանի հարցը քննարկվում է ռուսների հետ

Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացմանը Պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց Ստեփանավանի ու Կապանի օդանավակայանների վերագործարկումից: Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ կազմակերպչական ու իրավական բոլոր հարցերը լուծվել են սրա հետ կապված:

«Ստեփանավանում ունենք փոքր անձնակազմ, որ զբաղվում է  այդ հարցով: Միգուցե այս տարի կարողանանք վերագործարկել Ստեփանավանի օդնավակայանը, խնդիրը քննարկվում է ՌԴ գործընկերների հետ»,-ասաց Տերտերյանը:

Նա շեշտեց, որ հայ-ռուսական խոշոր տարածաշրջանային հումանիտար կենտրոն է բացվելու, և դրա շրջանակներում հիմա սպասում են ռուս գործընկերների հետ քննարկելու տեխնիկական համալրման հարցերը:  

«Իրենք ևս շահագրգռված են այս օդանավակայանների շատ արագ վերագործարկմամբ, քանի որ սա կունենա սիստեմատիկ նշանակություն, պայմանավորվածություն կա մեկ ծանր ուղղաթիռի , քաղաքացիական ու փրկարարական ծառայություններ են մատուցվելու»,-նկատեց նա:

Կորյուն Նահապետյանը ճշտող, թե հստակ է Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկման ժամկետը, թե խնդիրներ կարող են լինել:  Տերտերյանն արձագանքեց, որ իրենց ծրագրերով ընդհանուր առմամբ պատրաստ կլինի շահագործման, սակայն կշահագործվի, թե չէ, դա արդեն շատ մասնագիտական է: Կապանի հետ կապված, փոխնախարարի խոսքով, տեսանելի բան չկա դեռևս:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ