11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին ու պաշտոնական պատվիրակության անդամներին` Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու իր հրավերն ընդունելու համար՝ նկատելով, որ այն ևս մեկ հրաշալի առիթ է քննարկելու երկու քաղաքների միջև վերջերս ստորագրված համգործակցության ծրագրի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:

«Երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության նոր՝ 2015-2020 թթ. ծրագիրը, մեկ անգամ ևս փաստում է, որ մեր գործընկերային հարաբերություններն իսկապես արդյունավետ են, հաջողված ու հեռանկարային: Այս հարցում, անշուշտ, իր դերակատարումն ունի մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և, իհարկե, երկու քաղաքների միջև հաստատված փոխգործակցության ծրագրի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ Ձեր հետևողական գործունեությունը, որը հնարավորություն է տալիս այն դարձնել առավել առարկայական ու շոշափելի: Համագործակցության շրջանակներն իսկապես բազմազան են ու ընդգրկում են քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներ, և ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին ևս մենք կյանքի կկոչենք նախանշված բոլոր ծրագրերը: Վստահեցնում եմ նաև, որ Երևանը մեզ համար հարազատ է ոչ միայն որպես բարեկամ, այլև որպես գործընկեր քաղաք, և մենք բարձր ենք գնահատում գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է մեր հարաբերություններում»,- նշել է ԳեորգիՊոլտավչենկոն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու հրավերի համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ նկատելով, որ համագործակցության նոր ծրագրով գործնական նոր որակ կհաղորդվի Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև կառուցողական ծրագրերի իրականացմանը:

«Համագործակցության նոր ծրագիրն իսկապես նոր հնարավորություն է՝ գտնելու համատեղ լուծումներ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման ու առկա խնդիրների լուծման առումով: Վստահ եմ, որ փոխգործակցության այս նոր փուլը  հնարավորություն կտա ընդլայնելու գործակցության շրջանակներն ու իրականացնելու իսկապես փոխշահավետ համագործակցություն՝ ի բարօրություն երկու քաղաքների բնակիչների: Եվ հաշվի առնելով Ձեր անձնական ներդրումը երկու քաղաքների համագործակցության ընդլայնման հարցում՝  համոզված եմ, պարոն նահանգապետ, որ նախանշված բոլոր ծրագրերն ամբողջությամբ կյանքի կկոչենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հանդիպման շրջանակում երկու քաղաքների ղեկավարները մեկ անգամ ևս հանձնարարել են համապատասխան օղակների պատասխանատուներին շարունակել համագործակցված աշխատանքը նախանշված ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ