06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կդիմի՞ Երվանդ Զախարյանը դատախազություն

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին հիշեցրեց, որ նա հայտարարել էր, թե էներգետիկ բաշխիչ ցանցերում գողություն է կատարվել: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու նյութերը չեն ուղարկում դատախազություն: Նա նշեց, որ կան մամուլի տեղեկություններ, թե ՀԷՑ-ը շուրջ 200 մլն գումար է տրամադրվել իր իսկ իր անունով իրավաբանական հասցեով գրանցված շինարարական կազմակերպությանը՝ իբրև թե տրանսպորտային ծառայություն մատուցելու համար:

 Երվանդ Զախարյանը պատասխանեց, թե այսօր իսկապես բավական դժգոհություններ և բողոքներ կան Էլցանցում տիրող իրավիճակի հետ կապված: Նաև մամուլում տեղեկություն կա, որ այնտեղ կան ֆինանսական մեծ խախատումներ՝ կախված տարածքի և գույքի ձեռքբերման հետ: Սակայն նախարարը նշեց, թե Էներգետիկայի նախարարությունն այդ տեղեկատվությանը չի տիրապետում և օրենքով որևէ լիազորություն չունի՝ կատարվածը հավաքագրելու համար: «Ինչ մնում է ընդհանուր խախտումներին ցանցերի, որ կան դժգոհություներ և կոռուպցիոն ռիսկներ, ապա ուզում եմ հայտարարել, որ իրոք, նման մեծ կորուստների պայմաններում հնարավոր է և դժգոհության և կոռուպցիոն ռիսկեր:

Դրա համար է, որ նախարարությունը շուրջ հինգ ամիս համապատասխան հանձնաժողովի միջոցով ուսումնասիրություն է կատարում ամբողջ էներգետիկայի ոլորտում և հաշվի առնելով մեծ կորուստները՝ պարզել ենք բոլոր պատճառները, որոնք բերել են նման մեծ կորուստների»,-ասաց նա: Նախարարը նշեց, թե պատրաստվել է միջոցառումների ցանկ՝ ներկայացվել է ՀԷՑ, հանձնարարական տրվել, որպեսզի մոտակա տարիներին իրականացվեն այն բոլոր միջոցառոմները, որոնք նախատեսվել են: «Մեր հաշվարկներով մոտական երկու տարիների ընթացքում կորուստները 1-2%-ով կիջնեն, որը կբերի զգալի ֆինանսների կայունության, նաև կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը»,-ասաց նա և նշեց թե պետք է հետևողական լինեն, որ ամբողջությամբ դրանք իրականացվեն: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ