27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ես սովորեցի սիրել Աստծուն և մարդկանց

«Աստվածաշունչը ես անհուն սիրով եմ սիրել նույնիսկ այն ժամանակ, երբ, թվում է, անհավատ եմ եղել: Հիմա այդ Գիրքն ուսումնասիրում եմ առավել ուշիմ կերպով, քան երբևէ, և այդ ուսումնասիրությունն ինձ երբեք չի համակում կեղծ բարեպաշտությամբ, այսինքն՝ սխալ հասկացվող երկյուղածությամբ, որը բնորոշ է վախկոտներին և մոլեռանդներին: Ես սովորեցի սիրել Աստծուն և մարդկանց, միշտ ամեն բանից առավել փափագել արդարություն և արքայություն, խույս տալ ստից և ներել անիրավներին:

Հիսուս Քրիստոսն ասում է, որ ամբողջ օրենքն ու մարգարեները, այս սրբազան գրքերի բովանդակ ժողովածուն, ամփոփվում են Աստծուն և մարդկանց սիրելու պատվիրանի մեջ: Եվ մի՞թե այս Գիրքը ճշմարտությունը չէ, որ պետք է կիրառվի բոլոր ժամանակների համար, մի՞թե այն Սուրբ Հոգու հավերժ կենդանի խոսքը չէ»:

ՊԵԼԼԻԿՈ Սիլվիո – (1789-1854), իտալացի գրող, հեղափոխական, կյանքի 15 տարիներն անցկացրել է բանտում: 19-րդ դարի ամենահամակրելի մարդկանցից մեկն էր Իտալիայում: Բանտային կյանքի անասելի տառապանքների մեջ գտել է Աստծուն և ապավինել նրան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ