15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախարարը փաստեց՝ եղել է թալան

Էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով բարձրացումը չունի օբյեկտիվ պատճառներ, և ակնհայտ է, լույսի սակագնի բարձրացումն իր հետ բերելու է ծանր սոցիալ-տնտեսական հետևանքներ։ Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիճյանը։ Նա վստահ է` էլեկտրաէներգիայի թանակացումը կունենա շղթայական ռեակիցա և կբարձրացնի նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գները։

«ՀԷՑ-ը թանկացնում է լույսի սակագինը, քանի որ կուտակել է 250 միլիոն պարտք, սակայն այդ պարտքերը ընկերությունը կուտակել է վատ կառավարման պատճառով և համակարգում իրականցրած թալանի հետևանքով, իսկ այն, որ եղել է թալան, ըստ էության փաստեց նաև Էներգետիկայի նախարարը»,- շարունակեց պատգամավորը՝ հավելելով, որ թալանի արդյունքները փորձում են մաքրել քաղաքացիների հաշվին։ Սակայն նա մեղավոր է համարում ոչ միայն ՀԷՑ-ի, այլև ՀՀ իշխանությունների սխալ տնտեսական քաղաքկանություն, քանզի երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունները վաճառել են օտարերկրացիներին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ