29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախնական արդյունքներով՝ համայնքների խոշորացմանը «այո» է ասվել. Tert.am

Մայիսի 17-ին Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում համայնքների խոշորացման հարցով տեղական հանրաքվեներում, ըստ նախնական արդյունքների, բնակչությունն ասել է «այո», գրում է Tert.am-ը:

Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքներից:

Լոռու մարզի 5՝ Աթան, Ահնիձոր, Թումանյան, Լորուտ և այլ գյուղերում «այո» քվեարկած քվեաթերթիկները ընդհանուր թիվն 1005 է, «ոչ»՝ 424-ը:

Սյունիքի մարզի Խոտ, Հալիձոր, Հալիձոր և այլ համայնքներում 2513 մարդ է ասել «այո», իսկ «ոչ»՝ 118: Ի դեպ, Քաշունի և ևս մեկ գյուղում 0 «ոչ» է եղել:

Տավուշում կողմ քվեարկածների թիվն է 4140, իսկ դեմ՝ 1291 մարդ:
Այստեղ քվեարկել են Դիլիջանի, Թեղուտի, Հաղարծինի, Գոշի և մեկ տասնյակ այլ համայնքների բնակիչներ:

Ինչպես Tert.am-ին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ այսօր մինչև 18.00 բողոքարկման ժամկետն է, իսկ եթե վերահաշվարկի հետ կապված դիմում-բողոքներ չլինեն, ապա հնգօրյա ժամկետում կամփոփվեն տեղեկան հանրաքվեի նախնական արդյունքները և կհաստատվեն վերջնականները:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ