16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ողբերգություն Կոտայքում. կա զոհ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Գառնի գյուղում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է Վազ 2121 մակնիշի 43 ՕՍ 399 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լիցքավորողը ստացել է մարմնական վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մահացել է:

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, որը ողբերգական ավարտ է ունեցել, պարզ կլինի մի քանի փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գառնի գյուղի բնակիչ, 24-ամյա Ռոման Սիմոնյանն էր: Վնասվածքներ է ստացել նաև այդ պահին գացալցակայանում գտնվող մեկ այլ Нива-ի սեփականատեր, Գառնի գյուղի բնակիչ, 56-ամյա Նորիկ Հարությունյանը: 

Նշենք, որ մի քանի օրվա մեջ սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է: Օրերս Երեւանում մեքենան պայթել էր գազալցակայանում, սակայն բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկային:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ