Սիրահարվածությունն սկսում է վախից
Գիտնական Լեոնարդ Մլոդինովը համոզված է, որ անջնջելի տպավորություն “սիրո օբյեկտի” վրա կարող է թողնել…վտանգավոր ժամադրությունը, քանի որ հենց վախից էլ սկսվում է սիրահարվածությունը:
Ամերիկյան ամենահայտնի հոգեբաններից մեկը իր նոր գրքում հավաքել է բոլոր բացահայտումները` հարաբերությունների հոգեբանության ոլորտում, որոնք մեծ ազդեցություն են գործում մարդկային ենթագիտակցության վրա: Չէ որ սերն առաջանում է հենց ենթագիտակցական մակարդակի վրա, այն չի չափվում տրամաբանությամբ կամ բանականությամբ:
Բժիշկ Մլոդինովը պատասխանել է այն հարցին, որը մարդկանց հետաքրքրում է դեռեւս հին ժամանակներից: Նա բացատրել է` ինչու են մարդիկ սիրահարվում: Չնայած նրա թեորիան շատերիի համար զարմանալի կլինի: Պարզվում է, որ վախը ամենաազդեցիկ խթանիչն է, որը կարող է խորը զգացմունքներ առաջացնել զուգընկերոջ մոտ:
“Մեր գիտակցության մեջ, որն իրենից ներկայացնում է տարբեր խթանիչների միասնություն, ուղեղը կարող է վախն ընկալել որպես սեքսուալ ձգտում: Երբ դուք հանդիպում եք ինչ-որ մեկին, ով ձեզ հմայիչ է թվում, ենթագիտակցությունն սկսում է ինֆորմացիա մշակել ձեր ուղեկցողի, երկուսիդ ֆիզիկական վիճակի մասին` համատեղելով դրանք այն զգացողությունների հետ, որոնք ձեզ մոտ առաջանում են ժամադրության վայրից: Եվ միայն այդ ամենի միասնությունն է որոշում զգացմունքը”,-նշում է բժիշկ Մլոդինովը:
Մլոդինովը նշել է, որ հոգեբանության ոլորտում փորձերից մեկի շրջանակներում կամրջի վրա` անդունդի եզրին հանդիպած զույգերն ավելի հաճախ են փոխանակել հեռախոսահամարները, քան նրանք, ովքեր հանդիպել են ավելի քիչ վտանգավոր հանգամանքներում: Դատելով այդ ամենից` անդունդից ընկնելու վախը դարձել է զգացմունքների առաջացման խթան: