26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ջուր պետք է խմել ճիշտ. որքան, ինչու, երբ

Բժիշկները, դիետոլոգները միաբերան պնդում են, որ անհրաժեշտ է օրական երկու լիտր սովորական ջուր խմել: Բայց հաճախ հարցեր են առաջանում` որտեղից են նրանք կոնկրետ այդ քանակը վերցրել, արդյոք թեյը կամ սուրճը այդ 2 լիտրի մեջ չեն մտնում եւ այլն:

Իրականում մեր օրգանիզմը 55 տոկոսով ջրից է բաղկացած, եւ եթե այդ տոկոսը թեկուզ մի փոքր նվազում է, ջրկազրկում է սկսվում:

Ջրազրկման արդյունքում մեր ուղեղը սկսում է դանդաղ աշխատել, մարդիկ սկսում են բառերը խառնել, դժվար են ընկալում ինֆորմացիան, երիկամներում քարեր են առաջանում:  Իսկ խիստ ջրազրկումը կարող է անգամ մահվան հանգեցնել:

Այսպիսով, մասնագետները կարծում են, որ կանայք օրական պետք է 1.5 լիտր հեղուկ խմեն, տղամարդիկ` 2 լիտր, երեխաները` մինչեւ մեկ լիտր:

Մասնագետները կարծում են, որ ավելի լավ է ոչ գազավորված ըմպելիքներ օգտագործել, հատկապես պետք է խուսափել գունավոր, շաքարով գազավորված ըմպելիքներից:

Ջրի ջերմաստիճանը այնքան էլ էական չէ, սակայն գիտնականներն ապացուցել են, որ չափազանց սառը ջուրը կանանց մոտ միգրենի նոպա է առաջացնում, հետեւաբար ավելի լավ է նախապատվությունը տալ սենյակային ջերմաստիճանի ջրին:

Գիտնականները նշում են նաեւ, որ սուրճը կամ թեյը չի կարող փոխարինել ջրին, հետեւաբար դրանք մի հաշվեք ջրի այդ անհրաժեշտ քանակի մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ