10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատանի երկրապահները դժգո՞հ են.ԵԿՄ փոխնախագահի արձագանքը

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Այդ առիթով Henaran.am-ը զրուցեց ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի հետ:

Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Երկրապահի օրը։

-Հիշում եմ  1997 թվականն էր` ընթանում էր  ԵԿՄ 3-րդ համագումարը, որի ժամանակ Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջարկով որոշում կայացվեց 1992 թ-ի Շուշիի ազատագրման օրվա հետ կապված մայիսի 8-ը հայտարարել, որպես Երկրապահի օր, մեծ ոգևորություն էի ապրում: Այդ ժամանակ մտքովս էլ չէր անցնում, որ ճակատագրի բերումով  2002թ-ին լինելով ԱԺ «Հայաստան» երկրապահական պատգամավորական խմբում պետք է ջանքեր գործադրեինք և քվեարկեինք, որպեսզի  «Երկրապահի օրը» մայիսի 8-ը ընդգրկվեր  Հայաստանի Հանրապետության պաշտոնական տոնացույցի կազմում: Այդ օրը կրկնակի հպարտություն էի ապրում…

Ամեն տարի հենց այդ օրը ԵԿՄ վարչության նախագահ , Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի հրամանով տեղի է ունենում ԵԿՄ բարձրագույն պարգևի՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի պարգևատրությունը։

Մայիսի 8-ը, ահա, այսպիսի նշանավոր օր է մեզ` Երկրապահներիս համար, և այն իր խորհուրդն ունի։ Դա խաղաղության խորհուրդն է, ազատ ապրելու, հպարտ ապրելու, արարելու, հայրենի երկիրը  շենացնելու խորհուրդը։

Հրաշալի և  իմաստուն խորհուրդ…

Հիշո՞ւմ եք՝ ի՞նչ ապրումներ էիք ունենում, ի՞նչ զգացմունքներ, երբ հիմնադրվում էին առաջին կամավորական ջոկատները։

-Այդ ժամանկ Բժշկական ինստիտուտի մի խումբ տղաներով հավաքվում ու քննարկում էինք մեր մասնակցության հարցը, գիտակցում էինք, որ առանց պատերազմի հնարավոր չէր: Այդ ընթացքում կազմավորեցինք բուժակների խմբեր, որոնք հետագայում տարբեր նոր ձևավորվող ջոկատների կազմում մասնակցելու էին Արցախյան Ազատամարտին:

Ե՞րբ եւ ինչպե՞ս ընդգրկվեցիք կամավորական ջոկատում։ Հետագայում ի՞նչ մարտական ուղի անցաք։

1990 թվականն էր` 20 տարեկան էի, որ անդամագրվեցի Երևանի Միյասնիկյանի շրջանի երկրապահ ջոկատին, որը հետագայում վերանվանվեց «Նիկոլ Դուման» երկրապահ ջոկատ, այն հիմնականում կազմված էր այդ տարածքում գտնվող ԲՈՒՀ-երի ուսանողներից: Մենք մոտ 15 հոգով բժշկական իսնտիտուտի ջոկի կազմում էինք: Ջոկատի հրամանատարը Ալբերտ Բազեյանն էր: «Նիկոլ Դուման»-ը ազատամարտի առաջին իսկ պահերից մինչ զինադադար մասնակցել է պատերազմական գործողություններին: Մասնակցել ենք Հայաստանի, Արցախի տարբեր շրջանների պաշտպանական և ազատագրման մարտերին: Մարտական այն ուղու մասին, որ անցել է «Նիկոլ Դումանը», կարծում եմ, կարելի անվերջ խոսել և վերհիշել: Մեկ տասնյակից ավելի զոհ  և բազմաթիվ վիրավորներ ենք ունեցել:

-ԵԿՄ կառույցի մասին խոսենք՝ կարելի՞ է վստահաբար նշել, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ժառանգությունն ամբողջությամբ պահպանվում է: Կոնկրետ ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

-Իհարկե այսօր վստահաբար կարելի է փաստել, որ ԵԿՄ-ն իր վարչության նախագահի` Զորավար Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ ամբողջությամբ ոչ միայն պահպանել, այլև լրացրել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ժառանգությունը:

Երկրապահ կամավորականների միությունը շարունակում է հոգատար լինել զոհված, անհայտ կորած, հաշմանդամ եւ ԵԿՄ անդամ ազատամարտիկների խնդիրներով:

Այսօր գործում է Երիտասարդ երկրապահ կառույցը:

Գործում է Պատանի երկրապահ կառույցը, կարեւորելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունն ու կարևորությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում շարունակվում են ստեղծվել պատանի երկրապահ ակումբները, որոնք դառնալու են Արցախյան գոյամարտի պատմության ուսումնասիրման եւ մեր նորօրյա հերոսների մեծարման օջախներ:
 Մենք ունենք պետականորեն ճանաչված Երկրապահ կամավորականի օր: Եվ վերջապես ունենք պետականորեն ճանաչված երկրապահ կամավորականություն…

Ի դեպ, մամուլում հրապարակում կար, թե դժգոհություններ կան պատանի երկրապահների դասընթացներից, որ երեխաներին հանգստյան օրերին պարտադրաբար տանում են պարապմունքների:

-Նման բան ասողը եթե տեղյակ լիներ, թե ինչից է խոսում, լավ կլիներ: Եկեք միասին տրամաբանենք: «Պատանի երկրապահ» կառույցում ընդգրկվում են կամավոր հիմունքներով: Միայն ծնողի դիմումի, ծնողի խնդրանքի հիման վրա ենք դպրոցականին ընդգրկում կառույցում: Սա կամավորության սկզբունքով գործող համակարգ է: Եթե մարդը դիմում է, խնդրում է, որ գա, ստանա համապատասխան գիտելիքներ, ուրեմն էլ ինչի՞ց պետք է դժգոհի:  

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ