Թուրքիայում «Ղուրանը» թարգմանվել է հայերեն
Թուրքիայում Կրոնական գործերի վարչության հանձնարարությամբ «Ղուրանը» հայերեն է թարգմանվել: Այս մասին նախօրեին հայտարարել է Կրոնական գործերի վարչության նախագահ Մեհմեթ Գյորմեզը, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «memeurlar.net» լրատվակայքի փոխանցմամբ՝ թարգմանությունը կատարել է Անկարայի համալարանի Լեզվի, պատմության և աշխարհագրության ֆակուլտետի «Հայոց լեզվի և մշակույթի» մասնագետ ասպիրանտ Յավուզ Այդընը: Թարգմանությունը խմբագրվել է Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակօս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի կողմից: «Ղուրանի» այս տարբերակի նախապատրաստումը տևել է երեք տարի: Այն բաղկացած է 10 հատորից ( 2500 էջ) :
Թարգմանությունը գրաքննվել է Էրջիյեսի համալսարանի Գրականության ֆակուլտետի Հայոց լեզվի և գրականության բաժնի դասախոս, պրոֆեսոր – դոկտոր Ղաֆուր Մեհդիևի և «Ակօս»-ի խմբագիր Էստուկյանի գլխավորած հանձնաժողովի կողմից:
Ընդհանուր առմամբ տպագրվել է «Ղուրանի» թարգմանության 4000 օրինակ՝ արևելահայերնով և արևմտահայերենով:
Թարգմանության մասին իր կարծիքը հայտնելիս Էստուկյանը մասնավորապես նշել է. « Իմ կարծիքով՝ սա շատ էական, կարևոր և յուրահատուկ նախաձեռնություն է: Կարևոր է թե «Աստվածաշնչի», թե «Ղուրանի» թարգմանությունը տարբեր լեզուներով»:
Աղբյուր` Ermenihaber.am