Աշխարհի ամենասեքսուալ կանայք Հայաստանից են.The Huffington Post

MissTravel ճանապարհորդության նպատակով ծանոթությունների կայքը ուսումնասիրություններ է կատարել, որոնց արդյունքում պարզվել է, որ զբոսաշրջիկների կարծիքով` աշխարհի ամենասեքսուալ կանայք Հայաստանից են, իսկ ամենասեքսուալ տղամարդիկ՝ Իռլանդիայից, գրում է The Huffington Post-ը:
Ճանապարհորդական կայքը հարցումներ է իրականացրել ավելի քան 110.000 մարդկանց շրջանակներում: Նախորդ տարի զբոսաշրջիկները ամենասեքսուալ տղամարդիկ անվանել են ավստրալացիներին, իսկ կանայք` բրազիլացիներին:
The Huffington Post-ը նշել է, որ այս տվյալների վրա կարող էր ազդեցություն ունենալ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը:
Այսպիսով, ըստ MissTravel-ի, ամենասեքսուալ կանայք են`
1. հայ,
 2. բարբադոս,
 3. ամերիկացի,
 4. կոլումբացի,
 5. անգլիացի,
 6. ավստրալացի,
 7. բրազիլացի,
 8. ֆիլիպինցի,
 9. բուլղարացի,
 10. լիբանանցի։ 
Ամենասեքսուալ տղամարդիկ`
1. իռլանդացի,
 2. ավստրալացի,
 3. պակիստանցի,
 4. ամերիկացի,
 5. անգլիացի,
 6. շոտլանդացի,
 7. իտալացի,
 8. նիգերիացի,
 9. դանիացի,
 10. իսպանացի։
                










































