Ջարդել ագրեսորի ատամները
Տեւական ժամանակ է, ինչ ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանով մեկ փորձում են ապակայունացնել իրավիճակը՝ հիմնական խնդիր դնելով արցախյան հակամարտության եւ պատերազմական իրավիճակի հարցը թեժ պահելը:
Դրան են միտված դիպուկահարների եւ դիվերսիոն խմբերի կողմից զինադադարի ռեժիմի հաճախակի խախտման դեպքերը:
Վերջին շրջանում նկատելի է եւ այն, որ ադրբեջանական զինվորականները հիմնական շեշտը սկսել են դնել ոչ թե դիպուկահարների, այլ՝ դիվերսիոն գործողությունների վրա, քանզի ադրբեջանական դիպուկահարների գործողությունները միշտ արժանանում են “համաչափ պատասխանի”, իսկ դիվերսանտների դեպքում խնդրիը քիչ ավելի բարդ է: Բացի դրանից, դիվերսիոն գործողություններն ավելի արդյունավետ են, դրանց հնչեղությունը շատ ավելի մեծ է:
Ընդհանրապես, պատերազմի չգրված կանոններից մեկը “համաչափ պատասխանի” սկզբունքն է, որի իմաստը հետեւյալն է. եթե հակառակորդը հրահրում է դիպուկահարների պատերազմ, ապա նրան պետք է լռեցնել հենց դիպուկահարներով, հակառակ պարագայում կստացվի, որ այդ ոլորտում այնքան թույլ ես, որ համազոր պատասխան տալ չես կարողանում:
Վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդը երկու անգամ դիվերսիոն հաջող գործողություններ է իրականցրել ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանահատվածում՝ Տավուշի մարզի Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում, որի հետեւանքով զոհեր ենք ունեցել:
Այնպիսի տպավորություն էր, կարծես մեր պաշտպանական դիրքերը այնքան խոցելի են, որ հակառակորդը կարողանում է առանց դժվարության շրջանցել հենակետերը եւ թիկունքում գործողություններ իրականացնել եւ այս հաջողություններից գլխապտույտի մեջ է : Պատասխանը երկար սպասել չտվեց. հունիսի 5-ի առավոտյան արդեն ՀՀ ՊՆ հաղորդագրությունը հայտնեց հակառակորդի կորուստների մասին՝ 5 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ, միեւնույն ժամանակ շեշտելով, որ դա ադրբեջանական բանակի հերթական դիվերսիոն գործողության կասեցման հետեւանքով է եղել: Ադրբեջանական կողմն էլ հայտարարում է, թե այդ զոհերը հայ դիվերսանտների գործողության հետեւանքն են:
Ինչեւէ, չարժե խճճվել պաշտոնական հաղորդագրությունների եւ մեկնաբանությունների կծիկում: Պետք է ուղղակի փաստել` արդբեջանական կողմի գործողությունները անպատասխան չմնացին եւ հայկական զինված ուժերը հակառակորդին տվել են “համաչափ պատասխան”՝ արյուն արյան դիմաց: Այլ ճանապարհը շատ ավելի վտանգավոր է. երբ աղաղակում ենք, թե Ադրբեջանը չի ցանկանում պահպանել հրադադարի ռեժիմը, դրանից հակառակորդը միայն ոգեւորովում է՝ դա իր ընկալումներում ամրագրելով որպես թուլության նշան: Ընդհանրապես, ագրեսորին չեն խաղաղեցնում, ագրեսորի ատամները ջարդում են:
Երբ վարչապետ Ն. Չեմբերլենը “մյունխենյան գործարքով” Չեխոսլովակիան մատաղ էր անում Ա. Հիտլերին, անգլիացիները կարծում էին, թե ագրեսորին խաղաղեցնում են, մինչդեռ նացիոնալ-սոցիալիստները դրանից ավելի ոգեւորվեցին եւ հրահրեցին մարդկության պատմության ամենագլխակեր պատերազմը:
Պատմության դասերը պետք է հաշվի առնել եւ ադրբեջանցիներին երբեք չփորձել խախաղեցնել, իսկ նրանց ցանկացած գործողության պատասխանել “համաչափության սկզբունքով”, ինչպես այսօր առավոտյան: Ի դեպ, ադրբեջանական կողմի 5 զոհերից 4-ը 1993թ.-ի ծնունդ են, մեկն էլ՝ 1988թ.-ի:
Դժվար թե սրանք դիվերսանտներ լինեն: Հավանաբար սովորական հենակետայիններ են, որոնք կյանքից զրկվեցին միայն նրա համար, որ նախորդ օրը նրանց հանցագործ ղեկավարությունը իրենց հենակետից մի քանի կմ դեպի հարավ եւ հյուսիս ընկած հատվածներում մսաղաց էր կազմակերպել հայերի համար:
Եվ այսպես, վախեցնելը անասունին կառավարելու եւ նրան հնազանդ պահելու միակ միջոցն է, եւ հենց վախը կստիպի մեր հակառակորդներին, որոնց զգալի մասը անասունից չի տարբերվում, խելոք իր տեղը սսկվել ու արկածախնդրության չդիմել: Եվ հենց այս համատեքստում է, որ պատասխան գործողությունը բացարձակ անհրաժեշտություն է:
Թող Աստված լուսավորի մեր զոհված տղաների հոգիները: Գնացեք խաղաղությամբ, տղե՛րք…