Մահացել է А’Студио խմբի մենակատարը /ֆոտո/
52 տարեկանում մահացել է ռուսական А’Студио խմբի առաջին մենակատար Բատիրխան Շուկենովը։ Պրոդյուսեր Ալեքսանդր Սեմինը Ինստագրամի իր էջում գրել է. «Բատիրը շատ բարի եւ աստվածավախ մարդ էր` մեծ սրտով, որը կանգնեց: Ես քեզ շատ կկարոտեմ»:
Նախնական տեղեկություններով` երգիչը մահացել է սրտի կաթվածից: Երկու շաբաթից պետք է ծնվեր Շուկենովի երեխան: