21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի սադրանքներն ուղղված են տարածաշրջանի դրության ապակայունացմանը. Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, տեղեկացնում է “Regnum”-ը:

Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ դրությունը Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի շփման գծում:

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի վերջին կոպիտ խախտումները Բակո Սահակյանը բնութագրել է որպես սադրանք, որն ուղղված է տարածաշրջանի դրության ապակայունացմանը եւ միջնորդ-երկրների ջանքերի թուլացմանը: Տվյալ ենթատեքստում նա անհրաժեշտ է համարում քայլեր ձեռնարկել` նման վերաբերմունքի չեզոքացման համար:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ