24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիրիական Համայում կրկնվել են Հուլայի դեպքերը /վիդեո/

Նախորդ գիշեր Սիրիայում սպանվել է առնվազն 80 խաղաղ բնակիչ: Ընդդիմության տվյալներով` կառավարական զորքերն սկսել են ռմբակոծել Համա քաղաքի ծայրամասերը, իսկ հետո ներխուժել են քաղաք եւ սկսել սպանդը: Իշխանություններն այլ տարբերակ ունեն. նրանք հայտարարում են, որ բնակավայրում հակաահաբեկչական գործողություն է իրականացվել` հենց բնակիչների խնդրանքով, գրում է “газета.ru”-ն:

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը սիրիական Համա քաղաքի ծայրամասերում, ըստ տարբեր տվյալների, սպանվել են 78-ից 100 խաղաղ բնակիչներ:  Սպանվածների թվում ավելի քան 20 կանայք եւ երեխաներ կան: “BBC”-ի տվյալներով` Ալ-Քուբեյրա թաղամասի բնակչությունը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է, փրկվել հաջողվել է միայն մի քանի բնակչի:

Համայի ընդդիմադիր ակտիվիստներից մեկը  “Al Jazeera”-ին հայտնել է, որ մարդկանց մեծ մասն այրվել է իրենց տներում, ոմանց էլ պարզապես սպանել են: Ակտիվիստ Մուսաբ ալ-Համադին մեղադրել է նաեւ ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության աշխատակիցներին, ովքեր երկրում են գտնվում, բայց չեն միջամտում ոչ մի բանի: “Նրանք մեզ չեն պաշտպանում: Սպանդի հաջորդ օրը գալիս են, նկարահանում եւ ասում, թե ինչպես թաղենք մահացածներին: Նրանք պարզապես դիտում են, թե մենք ինչպես ենք մահանում”,-հայտարարել է ակտիվիստը:

Իշխանությունները կտրականապես հերքում են իրենց մասնակցությունը կատարվածին` մեղադրելով ընդդիմությանը սադրանքների մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ