27 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Այս պատերազմը չի ավարտվել․ Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված։

Մեկ բան անփոփոխ է. հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե’ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել։

Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են։

Այս պատերազմը չի ավարտվել։ Չի ավարտվել ոչ միայն նրա համար, որ մեր Սուրբ նահատակների առաքելությունն է անավարտ մնացել, այլև որ թշնամին չի բավարարվել ձեռք բերածով ու մեր ժողովրդի դեմ գործած հանցագործություններով։

Փառք հայրենիքի պաշտպաններին,

Հավերժ փառք մեր նահատակներին»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ