Դուք ունակ չեք ձեր բերանը փակելու ու սեփական բառապաշարն ու վարքը վերահսկելու. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Զինվորը, որը պետության ղեկավարի շուրթերից ամեն օր լսում է «կզզցնելու եմ», «ծեփելու եմ պատերին», «փռելու եմ ասֆալտին», «շինելու եմ» ու տասնյակ նմանատիպ այլանդակ լեքսիկոն, ո՞նց է, օրինակ, հաշտ լինելու իրեն հակադրվողի հետ։
Պարզ է չէ՞, որ երբ բանակին ու հասարակությանը «օրինակ հանդիսացող» առաջին դեմքը խոսում է փողոցային խուժանի բառապաշարով, ուժի և բռնության այդ «մշակույթը» աստիճանաբար դառնում է վարքագծային նորմ բոլոր համակարգերում։
Պետական բարձր մակարդակով ամեն Աստծո օր քարոզվում է բացահայտ խուլիգանական, ագրեսիվ վարքագիծ, զուգահեռ խոսվում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարելուց:
Լրիվ զավեշտ…
Դուք ունակ չեք ձեր բերանը փակելու ու սեփական բառապաշարն ու վարքը վերահսկելու, ի՞նչ երեսով եք փորձում «պայքարել» որևէ արատավոր երևույթի դեմ:
Ժանգլյորությունն էլ չափ ու սահման պետք է ունենա…»։











































