Սա է իշխանության դեմքն ու նրա ներմուծած «արժեքները»․Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գործող իշխանության համար քաղաքական գործիչների, ակտիվ դեմքերի ընտանիքներին թիրախավորելը սովորական երևույթ է:
Բարոյականության սահմանները վաղուց հատված են, և, ցավոք, քաղաքական շարժառիթներով ընտանիք մտնելը դարձել է այս իշխանության հիմնական գործիքը:
Փուլային այս գործիքը, որպես ճնշման միջոց, կիրառվել է նաև իմ գործընկեր Աննա Մկրտչյանի նկատմամբ, այն էլ՝ մի քանի անգամ. վերջինիս հորը՝ Արա Մկրտչյանին, արդեն երկրորդ անգամ են կալանավորում:
Պարզ է, որ սրա նպատակը Աննայի քաղաքական գործունեությունն է, կոշտ ու տեղին բառապաշարը, որի պայմաններում ռեժիմը «հակազդեցության» ճանապարհ է ընտրել կալանավորումը:
Սա է իշխանության դեմքն ու նրա ներմուծած «արժեքները»»:











































