27 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Բաքվի բանտերից հղվող հայ ռազմագերիների ուղերձները տարբեր են. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաքվի բանտերից հղվող հայ ռազմագերիների ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը։

Ի հեճուկս հայաստանյան իշխանության, որի համար մարդը գրոշի արժեք չունի, ադրբեջանական դժոխքում՝ չափազանց ծանր պայմաններում գտնվող հայերը ապրում և պաշտպանում են հայոց համազգային գաղափարներն ու շահերը։

Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, իսկ նրանց ազատությունը օրակարգային չէ, խաղաղությունը բացառված է. դա ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն է, այլ իրավիճակի տրամաբանական եզրահանգումը»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ