24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

«Խաղաղ» պայմաններում էս ինչի՞ ենք էսքան խաղաղ. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի կրակեք երեխաներին…

«Խաղաղ» պայմաններում 19 տարեկան զինվոր է սպանվում (ինքնասպանվում` նույն բանն է), Չարենցավանի Նարեկի մահը հենց էս չարաբաստիկ «խաղաղ»-ի վզին է։

«Խաղաղ» պայմաններում երկրի սահմանները շագրենի կաշվի պես կծկվում-փոքրանում են։

«Խաղաղ» պայմաններում փոքրիկ երեխաներ չեն հասկանում, թե իրենց հայրը ուր է, ուր և ինչի համար են տարել իրենց հայրերին (և’ «Ուժեղ Հայաստանի», և’ այլ ընդդիմադիր ուժեր ներկայացնող երիտասարդ մարդկանց փոքրիկները)։

«Խաղաղ» պայմաններում Արեգնազ Մանուկյանի փոքրիկ աղջնակը չի հասկանում՝ ինչու մայրիկը իր մոտ չէ, ուր են տարել, ով է տարել, ինչու են տարել։

«Խաղաղ» պայմաններում Արմեն Աշոտյանի որդիներն արդեն երկրորդ անգամ ապրում են իրենց հոր կարոտով։

Տղերքը ուժեղ են, կդիմանան։

Շատ փոքրիկները չեն հասկանում՝ ամեն իրիկուն իրենց հայրիկին են ուզում ու հարցեր են տալիս։

Այ, էդ հարցերից վախեցեք։

Էդ հարցերից ամաչենք։

Էդ հարցերի պատասխանները տալու ժամանակը գալու է՝ երկու կողմի համար էլ՝ և’ էն կողմի, որ բռնապետական, անասնական քայլեր է անում, և’ էն կողմի, որի արած քայլերը չոչ են հիշեցնում։ Կանգնելու եք էդ երեխեքի առաջ և գետինն եք մտնելու։

Իսկ երեխաները մեծանալու են։

Իսկ երեխաները չեն մոռանալու։

Երեխաների էսօր փոքրիկ թաթիկները հաստատ բռունցք են դառնալու։

Ամո՞թ, չէ, չկա, էլի հույսներս Աստծո և մեծացող երեխաների ուսերին թողեցինք։

«Խաղաղ» պայմաններում էս ինչի՞ ենք էսքան խաղաղ»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ