24 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

Ընդդիմադիր դաշտի հիմնական խնդիրը հենց այստեղ է. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանության մոտ բավական արդյունավետ է ստացվում ընդդիմադիր դաշտի դեմ «լոկալ» մեթոդներով աշխատելը: Մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվում, մյուսը կալանավորվում է, երրորդը հայտնվում է տնային կալանքի տակ, չորրորդի նկատմամբ կիրառվում են այլ սահմանափակումներ։ Ու այս ամենը տեղի է ունենում «հերթով»՝ յուրաքանչյուր «գործ» ներկայացնելով որպես մի առանձին պատմություն։

Խնդիրն այն է, որ քանի դեռ ընդդիմադիր դաշտը չի գիտակցել, որ իշխանությունն առաջ է շարժվում հենց այս՝ մասնատելու և յուրաքանչյուր հարց առանձին լուծելու տրամաբանությամբ, նախաձեռնությունը շարունակելու է մնալ իշխանության ձեռքում։

Իշխանությունը հաշվարկել է, որ երբ իր հակառակորդները պայքարում են յուրաքանչյուր հետևանքի դեմ առանձին, ինքը կարող է հանգիստ առաջ տանել ընդհանուր գործընթացը։ Մեկին պաշտպանելու ընթացքում հայտնվում է երկրորդ խնդիրը, երկրորդով զբաղվելու ընթացքում՝ երրորդը, և ընդդիմությունը մշտապես հայտնվում է արձագանքողի, այլ ոչ թե օրակարգ թելադրողի դերում։

Ընդդիմադիր դաշտի հիմնական խնդիրը հենց այստեղ է՝ ոչ թե անվերջ արձագանքել իշխանության յուրաքանչյուր հաջորդ քայլին և հերթով փորձել հանգցնել առանձին «հրդեհները», այլ վերջապես ձևավորել միասնական ռազմավարություն ու սեփական քաղաքական օրակարգ։

Քանի դեռ իշխանությունն է որոշում՝ որտեղ, երբ և ինչի շուրջ պետք է պայքարի ընդդիմությունը, քաղաքական նախաձեռնությունը նրա ձեռքում էլ կմնա…»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ