Կդնի, կհանի Հայկական Ժամանակ
Կառավարության երեկվա նիստում այդպես էլ Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օր չնշանակվեց: Քաղաքապետի հավանական թեկնածուները հիմա էլ սպասում են կառավարության հաջորդ նիստին:
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Աբովյանի քաղաքապետի թեկնածու Էդվին Թադեւոսյանը, ով, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ որդին է, առաջադրումից հետո, թերեւս արդեն քարոզարշավի ժամանակ, հանելու է իր թեկնածությունը եւ իր ընտրողներին կոչ է անելու՝ ձայները տալ թեկնածուներից Վահագն Գեւորգյանին:
Վերջինս նախօրեին թերթի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունները, որ Ծառուկյանը եւ նրա փեսան՝ Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարո Գուլոյանը, հավանություն են տվել իր թեկնածությանը եւ իրեն են աջակցելու սպասվող ընտրություններում:
Այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում