11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Մարուքյանն էդպես էլ չկողմնորոշվեց՝ ում դռանն է ծառայում. Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նայում էի Էդմոն Մարուքյանի վերջին ֆեյսբուքյան լայվը… ինչ ասեմ՝ սեփական քաղաքական սնանկությունը «նախկինների» գրպանը գցելուց ավելի ողորմելի տեսարան դժվար է գտնել: Կատարյալ ֆիասկո ապրած ու փակուղում հայտնված գործիչը, սեփական անճարությունը խոստովանելու փոխարեն, էլի անցել է հին արհեստին՝ ինչքան ձախողում ու սխալ ունի, փորձում է բարդել ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի վրա։

Զավեշտը նրանում է, որ դեռ երեկ նույն էս սուբյեկտները հրապարակավ շնորհակալություն էին հայտնում ՀՀԿ-ին՝ ընտրություններին չմասնակցելու և դաշտը չփոշիացնելու ճիշտ որոշման համար։ Իսկ էսօր, երբ կոտրած տաշտակի առաջ են կանգնել, նորից մեղավորներ են կարգում։ Ավելի բացարձակ քաղաքական անբարոյականության նշան դժվար է գտնել։

Մարուքյանն էդպես էլ չկողմնորոշվեց՝ ում դռանն է ծառայում կամ ում հերթական «հատուկ հանձնարարություններով» դեսպանն է ձևանում։

Վե՛րջ տվեք էս պրիմիտիվիզմին ու մանր ժուլիկություններին։ Էժանագին շոուներն էլ պետք է չափ ու սահման ունենան։ Ուղղակի հեռո՛ւ խաղացեք…»:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ