Այսօր, դեռևս լուծված չէ ամենազգայուն հարցերից մեկը. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«The New York Times-ի տվյալներով՝ իրավիճակի վերջին սրացումներից առաջ, Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցություններում շատ ավելի առաջ էին գնացել, քան ենթադրվում էր։
Ուրանի հարստացման դադարեցում
ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը կարող է համաձայնվել 15 տարի ժամկետով սառեցնել ուրանի հարստացման աշխատանքներից։ Ինչ վերաբերում է արդեն իսկ հարստացված ուրանի պաշարների ճակատագրին, ապա, ըստ պարբերականի, քննարկվում է նաև դրանց նոսրացման (dilution) տարբերակը։ Այդ դեպքում Իրանի իշխանությունները կարող են հայտարարել, որ նյութը մնում է երկրի տարածքում, սակայն դրա ռազմական նշանակությունը զգալիորեն կնվազի։
Միջուկային օբյեկտների մասով
Վաշինգտոնը պահանջում է ապամոնտաժել Նաթանզի, Ֆորդոյի և Իսպահանի օբյեկտները։ Թեհրանը պնդում է պահպանել առնվազն մեկ օբյեկտ՝ որպես միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելու իր իրավունքի առարկա։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դիտարկել մեկ վերգետնյա օբյեկտի պահպանման տարբերակը՝ միջազգային խիստ վերահսկողության պայմաններում։
ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների լիարժեք մուտքի իրավունք
Ամերիկյան կողմը պահանջում է անսահմանափակ ստուգումներ, ներառյալ՝ անակնկալ այցեր։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Իրանը կհամաձայնի՞ դրան։
Կարծում եմ, որ նշված պայմաններն ու բանակցային հարցերն ամբողջական չեն, և վերջնական համաձայնության գալու համար կողմերն ունեն նաև այլ առանցքային հարցեր: Այնուամենայնիվ, քննարկվող պայմանները զգալիորեն ավելի խիստ և ընդգրկուն են, քան 2015թ. Բարաք Օբամայի վարչակազմի օրոք եղած համաձայնությունները։
Այսօր, դեռևս լուծված չէ ամենազգայուն հարցերից մեկը՝ Իրանի 25 մլրդ դոլարի չափով ակտիվների ապասառեցումը։ Թեհրանը պահանջում է ստանալ այդ միջոցների հասանելիություն, մինչդեռ ԱՄՆ-ը պատրաստ է այդ քայլին գնալ միայն ապագա համաձայնությունների փուլային և շարունակական կատարման դեպքում։
Այսպիսով, չնայած ներկայիս լարվածությանը՝ կողմերի միջև բանակցություններն, ըստ երևույթին, ավելի առաջընթաց փուլում են, քան ենթադրվում էր»։











































