10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԶՈւ ԳՇ պետն ԱԺ-ում հայտարարեց, որ մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ հուզվել է:

Հետաքրքիր է՝ Արցախի ադրբեջանացման, իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է, թե՞ համարել է, որ Հայաստանն ազատվել է «թոքից»:

ԳՇ պետը հուզվե՞լ է իր և իր իշխանության՝ 44-օրյա պատերազմի և 2023-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով, որպես ավար, Ադրբեջանին հանձնված ռազմական տեխնիկայի և սպառազինության համար:

Արդյո՞ք հուզվում է Ասրյանը, երբ իր քաղաքական ղեկավարն իր հայտարարություններով թիրախավորում է իր ենթակա անձնակազմին, անարգում մեր նահատակների հիշատակը, քաշքշում նրանց ծնողներին:

Աչքերը լցնո՞ւմ է արդյոք Ասրյանը, երբ Փաշինյանը լկտի բառապաշար է օգտագործում իր հայրենակիցների նկատմամբ:

Արդյո՞ք ԳՇ պետը հուզվում է, երբ իր ներկայությամբ հիշեցնում են, որ Արցախն Ադրբեջան է, իսկ իր ծառայությունն Արցախին ոչ թե հայրենիքի պաշտպանություն է, այլ այլ երկրի շահերին ծառայություն:

Հարցադրումները շատ են, իսկ պատասխանները՝ կանխատեսելի»:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ