ՔՊ-ն իրավիճակը շտկելու երկու տարբերակ ունի. Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առաջիկայում սպասվում են ԱԺ արտահերթ ընտրություններ:
ԲՀԿ-ից գողացված ձայները վերականգնելուց հետո, ՔՊ-ն ԱԺ-ում ունենալու է ընդամենը 61 մանդատ։ Սա 2 մանդատով քիչ է սահմանադրական օրենքներում փոփոխություն ու կարևոր պաշտոններում նշանակում կատարելու համար և 9 մանդատով՝ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու համար։ Այսպիսի իրավիճակը ՔՊ-ի տերերի ու հետևաբար նաև ՔՊ-ի համար անընդունելի է։
Կախված ընդիմության պահվածքից՝ ՔՊ-ն իրավիճակը շտկելու երկու տարբերակ ունի.
1․ Եթե ընդդիմությունը վերցնում է մանդատները, ապա իրենով անել ընդդիմության 2, հետո ևս 7 պատգամավոր, անհաջողության դեպքում գնալ ԱԺ-ի արտահերթ ընտրությունների։
2․ Եթե ընդդիմությունը չի վերցնում մանդատները՝ գնալ ԱԺ-ի արտահերթ ընտրությունների»:











































