21 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Դու ատում ես էս ժողովրդի ապրելը. Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դու ատում ես էս ժողովրդի ապրելը

Իսկ տղերքը ինչպե՞ս եւ ինչո՞ւ զոհվեցին, իսկ ինչպե՞ս Եռաբլուրը եւ Սեփանակերտում եւ Երեւանում այսպես մեծացավ ու տարածվեց։

Իսկ ինչո՞ւ են այսօր հանկարծ մահանում զոհված ջահել զինվորների ջահել մայրերը եւ հայրերը։

Իսկ ինչո՞ւ եւ ինչպես հանձնեցիր Արցախը եւ հազարավոր արցախցիների տներն ու հայրենիքը տվեցիր մեր թշնամուն։

Իսկ ինչո՞ւ քովիդի անվան տակ հազարավորները զոհվեցին, նաեւ իմ հայրը։

Իսկ ինչո՞ւ են շատացել կաթվածները, ինչո՞ւ են մարդիկ այսքան զզված, հոգնած։

Ի՞նչու է երկիրը կամաց-կամաց դատարկվում, ի՞նչու մարդկանց աչքերում ժպիտ չկա։

Ինչո՞ւ եւ ե՞րբ սերը լքել մեր երկիրը։

Ինչո՞ւ է ատելությունը այսպես թեւածում։

Ու, էս հարցերի հարցը՝ ԻՆՉՈՒ ԴՈՒ ՉԶՈՀՎԵՑԻՐ, ինչո՞ւ չարաբաստիկ բունկերի վրա մի մոլորված ԱԹՍ չընկավ։

Ինչո՞ւ քո շրջապատից ոչ մեկի երեխան, ծնողը չզոհվեց։

Ինչո՞ւ ես դու դեռ մինչեւ այսօր գոռգոռում էս ժողովրդի վրա։ Ինչո՞ւ ես թքում հայի սրբությունների վրա։

Ինչո՞ւ ես էս ժողովրդի ապրելը այդքան ատում։

Ինչո՞ւ ես այդքան ատում էս հողը, ու մաս-մաս տալիս իմ թշնամուն , հա, արդեն գաղտնիք չէ, տալիս ես քո եղբորը, որն իմ թշնամին է, ինչպես դու։

Ինչո՞ւ ես դու շարունակ խոսում պատերազմի մասին։

Ինչո՞ւ ես դու պատերազմով վախեցնում էս ժողովրդին։

Ինչո՞ւ չես խոստովանում, որ դու ինքդ ես պատերազմը։

Քեզնով իմ հայրենիք մտավ ու դուրս չի գալիս պատերազմը։

Դու պատերազմաբեր էիր երեկ, այսօր եւ միշտ։

Ու, հիմա, երբ փողոցներն ընկած խոսում ես իբր խաղաղությունից, դու կրկին խոսում ես պատերազմից։

Դու՝ արնախում սրիկա, զզվելի վամպիր, մահաբեր չարիք, պատերազմաբեր պատուհաս։

Ու կա այս ավերածության դեմն առնելու ճանապարհը՝ գնալ ընտրության եւ մերժել էս չարիքը, ընտրել իրական հայապահպան եւ հայրենիքապահպան ուժերի։

Այդպիսիք, բարեբախաբար, դեռ կան։

Խնդրում եմ, չմնալ անտարբեր։

ՏԵՐ դառնալ էս երկրին եւ սրիկային դեն շպրտել։

Հարգելի քաղաքացիներ եւ գյուղացիներ, եթե լինենք միակամ, եթե զոհի կարգավիճակը դեն նետենք, եթե վերջապես ՏԵՐ դառնանք որբի գլուխ դարձած մեր հայրենիքին, կարող ենք սա անել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ