21 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ընտրի՛ր ՔՊ-ին և աստիճանաբար պատրաստվիր հայրենազրկման. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այն ինչ հիմա անում են արցախցիների դեմ (թշնամանք տարածելով մեր հայրենակիցների միջև)՝ անելու են նաև մյուսների դեմ:

«Ինչո՞ւ դուք չեք զոհվել» թշնամական հարցադրումն ուղղելու են սյունեցիներին, հետո՝ վարդենիսցիներին, հետո ճամբարակցիներին և այդպես շարունակ:

Իսկ, երբ Արարատի մարզի Տիգրանաշենով ու Տավուշի մարզի Կայան-Այգեհովիտով անցնողների մեքենաներն ադրբեջանցիները կանգնեցնեն, իրենց ձևերով ստուգեն, ովքեր դուրները չգան՝ տանեն Ղազախ կամ Սադարաք, այն ժամանակ հաստատ երանի եք տալու անցյալին, անիծելու եք ձեզ ու ՔՊ-ի քվեաթերթիկը:

Այնպես, որ հարգելի՛ հայրենակից, ընտրիր ՔՊ-ին և դիմավորիր ադրբեջանցիներին: Ընտրի՛ր ՔՊ-ին և աստիճանաբար պատրաստվիր հայրենազրկման»:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ