17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Անմոռուկի տակ են մնացել. խուճապ Արմավիրի մարզում

«Հարևանս, որը մանկապարտեզի վարիչ է, երեկ, երեկոյան անմոռուկով պլակատը գրկած տուն եկավ: Նայեցի դեմքին ու զգացի, որ անտրամադիր է: Հարցրի. հարևան ջան ինչի՞ ես էսպես թթված` անմոռիկի տակ ե՞ս մնացել: Ասեց ` պարտադրեցին, որ 15 հազարով առնեմ»,-մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց Արմավիրի մարզի բնակիչներից մեկը, որը չուզեց ներկայանալ:

Նրա խոսքով` մարզպետարանը պարտադրում է մարզում գործող բոլոր պետական կառույցներին գնել իրենց պատրաստած անմոռուկները, որոնք արծաթից և ոսկուց են պատրաստված և բավականին թանկ արժեն:

«Արմավիրում խուճապ է, բոլոր պատերի տակ` մարդիկ հավաքված անմոռուկից են բողոքում»,-հավելեց զրուցակիցս:

Henaran.am-ին  դեռևս չի հաջողվում կապ հաստատել մարզպետարանի հետ: Կապ հաստատելու դեպքում կներկայացնենք նրանց տեսակետը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ