25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Փոփոխություններ. ՆԳ նախարարը խորհրդակցություն է հրավիրել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարը բավականին խիստ է եղել և հայտնել է, որ չի հանդուրժելու այն պաշտոնյաներին, ովքեր թերացել են ու կշարունակեն թերանալ աշխատանքում, և բավականին խիստ զրույց է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի հետ։

Հրատապ խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ ՆԳՆ տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր են պաշտոնանկություններ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում.  ՀՀ ՆԳ նախարարի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել  է ՀՀ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։

ՆԳ նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Կադրային փոփոխությունների վերաբերյալ հավելյալ կհայտնենք»,- նշեց նա։ Ավելի վաղ «Իշխանություն» լրատվական կայքը գրել էր իր տեղեկություններով, որ աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը, և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ