29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լիոնում թուրքական ռեստորանի պատերին ցեղասպանության վերաբերյալ պաստառներ են փակցվել

Ֆրանսիայի Լիոն քաղաքում գտնվող թուրքական ռեստորանի պատերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաստառներ են փակցվել: Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, նշյալ թեմայով պաստառները նկատել է ռեստորանի սեփականատեր Մեհմեթ Էրթողրուլը առավոտյան աշխատանքի գնալիս:

«Պահանջում ենք արդարություն և փոխհատուցում», «Չենք մոռացել և թույլ չենք տա, որ մոռացվի» գրությամբ պաստառներից վրդովված ռեստորանի սեփականատերը դիմել է ոստիկանություն:

«Վերջին օրերին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, քաղաքապետարանների թույլտվությամբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վահանակներ են տեղադրվում հանրային վայրերում»,- գրում է աղբյուրը` հավելելով, որ արդեն 15 օր է, ինչ վերոնշյալ ռեստորանի դիմաց տեղադրված է նմանատիպ վահանակ:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ