09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Թոշակառուներն էլ են հայտարարագրելու իրենց եկամուտները

Այս տարի թոշակառուներն էլ են հայտարարագրելու իրենց եկամուտները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Մենք խնդիր ենք դրել նոր համակարգ ունենալ, մրցույթը հայտարարված է, դիմող կազմակերպություններ կան, հիմա գնահատման գործընթաց է գնում, և դա թույլ կտա ունենալ մի նոր համակարգ, որտեղ մենք նաև նախատեսում ենք կարևոր ռեֆորմ, որ մեր համակարգը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից ավտոմատ տեղեկատվություն կստանանք նպաստների և կենսաթոշակների մասին։ Տարվա ընթացքում դա կունենանք։

Նախ եթե կա հարկային գործակալի կողմից տրվող աշխատավարձ, ապա այդ հարկային գործակալը, տվյալ կազմակերպությունը հաշվետվություն է ներկայացնում, մենք տեսնում ենք աշխատավարձը, հետևաբար կարիք չկա մտնել հատուկ դա հաստատել հայտարարագրում։ Բայց հաստատելը կարևոր է հատկապես սոցիալական կրեդիտներ հետ ստանալու տեսանկյունից»,–ասաց նա։

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ