29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ժխտումը նշանակում է թքել» հայերի երեսին. Սերժ Թանկյան

Այս ռոք խումբը առաջին անգամ համերգային ծրագրով ներկայանալու է Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ հայերի զանգվածային կոտորածների 100-ամյակ ոգեկոչելու համար:

Աերիկյան System of a Down ռոք խումբը միջազգային շրջագայություն է սկսել, որի շրջանակներում այն իր առաջին համերգը կկատարի Հայաստանում՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:

Խումբը, որի 4 անդամներն էլ հայկական ծագում ունեն, այսօր Երևանի Հանրապետության հրապարակում համերգով կներկայացնի՝ որպես իր՝ Wake Up Souls խորագրով շրջագայության ծրագրի մի մաս:

«Սա այնպիսի մի բան է, որը դուրս է գալիս երաժշտության շրջանակներից»,- ասել է թմբկահար Ջոն Դոլմայանը: «Սա շատ ավելի կարևոր է, քան System of a Down-ի հաջորդ ալբոմը: Սա այնպիսի մի բան է, որը շատ ավելի հեռուն է գնում և նույնիսկ ավելի մեծ է, քան Հայոց Ցեղասպանությունը … Մենք ուզում ենք օգնել կանխելու այն, ինչը կատարվել է հայերի հետ,  որպեսզի ուրիշ ժողովուրդների հետ էլ դա չկատարվի»:

Խումբը նշում է, որ հույս ունի բարձրացնել տեղեկացվածությունը 1915 թվականի Ցեղասպանության մասին, որի ընթացքում Օսմանյան կայսրությունում ոչնչացվել են մոտ 1,5 միլիոն հայեր:

System of  Down-ի երգիչ Սերժ Թանգյանը թուրքական ժխտողականության մասին ասել է` «ժխտումը նշանակում է թքել»  հայերի երեսին:

«Այն քեզ հետ է մնում,-ասել է Դոլմայանը, – այն պատմությունների արդյունքում, որ լսել ենք [մեր ընտանիքներից], դա մինչև օրս ինձ հետ է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ