Գազայի տարածքի 77 տոկոսը Իսրայելը վերահսկում է /Տեսանյութ/
Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ներկայումս Իսրայելի զինված ուժերը փաստացի վերահսկում են Գազայի հատվածի ամբողջ աշխարհագրական տարածքի 77 տոկոսը:
«Դա ձեռք է բերվում ուղղակի ցամաքային ներխուժումների և բնակելի և քաղաքացիական շրջաններում օկուպացիոն ուժերի տեղակայման, ինտենսիվ կրակի վարման միջոցով, որը թույլ չի տալիս պաղեստինցի քաղաքացիներին հասանելի լինել իրենց տներին,
շրջաններին, հողերին և գույքին, կամ բռնի տեղահանման անարդար քաղաքականության միջոցով», – ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական էքսպանսիան դադարեցնելու համար։
«Շարունակվող ցեղասպանությունը, էթնիկ զտումները, գաղութատիրությունը, ագրեսիան և Գազայի հատվածի գերակշիռ մասի նկատմամբ օկուպացիոն վերահսկողությունն արտացոլում են Իսրայելի քաղաքական կամքը՝
ուժով պարտադրելու «վերջնական լուծումը», ինչը բոլոր միջազգային օրենքների և նորմերի կոպտագույն խախտում է», – ասվում է Գազայի կառավարության հայտարարության մեջ։
Մանրամասները՝ կից տեսանյութում: