Ամենահարուստ մարդու արձանը տեղադրել են թանգարանում /Տեսանյութ/
Մադամ Թյուսոյի թանգարանը Նյու Յորքում ներկայացրել է աշխարհի ամենահարուստ մարդու՝ SpaceX-ի եւ Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկի նոր մոմե արձանը, որին հավերժացրել են ֆիրմային կապույտ ջինսով, սպիտակ վերնաշապիկով
և մուգ կապույտ պիջակով, թանգարանի նոր պատկերասրահի շրջանակում՝ The Space Room-ում:
«Իլոն Մասկը ընդմիշտ փոխել է տիեզերական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների լանդշաֆտը, ուստի լիովին տեղին է, որ նա հավերժացվի մեր նոր Space Room-ում»,-
նշել է Նյու Յորքում մադամ Թյուսոյի թանգարանի գլխավոր մենեջեր Տիագո Մոգադոուրուն։
53-ամյա Մասկի մոմե արձանը առաջին անգամ ներկայացվել է Վերին Իսթ-Սայդի հետազոտողների ակումբում ակումբի նախագահ և նախկին աստղագնաց Ռիչարդ Հերիոթի կողմից։
Մանրամասները՝ կից տեսանյութում: