20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի ընտրությունը

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը կնշանակվի նույն նախարարության ղեկավար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Արփինե Սարգսյանը 30 տարեկան է, մասնագիտությամբ՝ իրավագետ։

2022 թվականի հունվարի 21-ին նշանակվել էր արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9-ին՝ ներքին գործերի նախարարի տեղակալ։

Արփինե Սարգսյանը կոչված է բարեփոխելու իրավապահ համակարգը, պայքարելու ապօրինությունների, հանցավորության դեմ։

Սակայն ՆԳ նոր նախարարի անունը համացանցում փնտրելիս ավելի շատ բերում է տեղեկություններ նրա հոր՝ Աշոտ Սարգսյանի՝ կոռուպցիոն գործով մեղադրյալ լինելու մասին։

Մասնավորապես, 19․01․2023թ․, երբ Արփինե Սարգսյանը նշանակվեց ՆԳ նախարարի տեղակալ, մամուլը գրեց նրա հոր՝ ՊՆ նախկին մատակարար Աշոտ Սարգսյանի հետ կապված կոռուպցիոն գործի մասին։ Նախկին իշխանութան օրոք ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկա: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով:

«Ժողովուրդ» թերթը, որը խնդրին անդրադարձել էր դեռ 2014 թվականին, գրել էր, «Ըստ այդ ժամանակ առկա տեղեկությունների՝ Աշոտ Սարգսյանը վիդեոկոնֆերանսների սրահի սպասարկման համար հափշտակել էր շուրջ 455 հազար ԱՄՆ դոլար։ Նա ունեցել է ՊՆ-ում հզոր տանիք՝ ի դեմս ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի, որն Աշոտ Սարգսյանի համերկրացին է: Կալանքի տակ էր գտնվում, սակայն, միայն Աշոտ Սարգսյանը:

Կոմիտաս Մուրադյանը նախկինում եղել է ԼՂՀ ՊԲ 9-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, որտեղ հակառակորդը ապրիլի 2-ին մարտական լուրջ գործողություններ գրանցեց: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Մուրադյանը եւ քառօրյա պատերազմի ժամանակ ազատված մի քանի անձինք «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում Սերժ Սարգսյանին ներկայացրել էին զենքերի տեսականին՝ հպարտությամբ նշելով, թե ինչ ունենք մենք, ինչ ունի հակառակորդը, սակայն իրականում թանգարանում ներկայացված զենքերը ՊՆ զինանոցում չէին էլ եղել:

Հենց դրա համար Սերժ Սարգսյանը պատժեց մատակարար Սարգսյանին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախկինում մեծ հափշտակութան համար կալանավորված գործարարի դստերը բարձր պաշտոնի է նշանակել»:

Ի դեպ, Արփինե Սարգսյանը միակ կին պաշտոնյան չէ, որի հայրը մեղադրվել է կոռուպցիայի մեջ։

2019թ․ նոհեմբերի 11-ին հրաժարական տվեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։ Դրանից շուրջ 10 օր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` 2019 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ Ավան վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Կարեն Վարդապետյանի կողմից ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շինարարության ոլորտում թույլտվություններ տրամադրելու համար «Խութ» բարեգործական հիմնադրամի հաշվին գումարներ մուծելուն հարկադրելու դեպքի առթիվ: Կարեն Վարդապետյանը Աննա Վարդապետյանի հայրն է։

Շուրջ մեկ տարի անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին, որոշում կայացվեց Կարեն Վարդապետյանի նկատմամբ վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Երբ Աննա Վարդապետյանի հոր նկատմամբ քրեական գործը կարճվեց, այդ ժամանակ, արդեն, Աննա Վարդապետանը Նիկոլ Փաշինյանի օգնականն էր։ Իսկ 2022 թվականի հունիսի 29-ին էլ ԱԺ կողմից ընտրվեց գլխավոր դատախազի պաշտոնում։

yerevan.today

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ